Կիեւում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւում Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 8-ին նշվել է Աստվածածնի ծննդյան եկեղեցուտոնը, որը նախկինում գոյություն ուներ Պոդոլում, «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հաղորդում էAnalitikaUA.net-ը:

Տոնակատարությանը մասնակցել են Ուկրաինայի բազմաթիվ շրջաններից հայկական երիտասարդական կազմակերպությունների, Կիեւի համայնքի եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչները:

Եկեղեցական օրն Ուկրաինայի հայ երիտասարդության միության ներկայացուցիչները, Սրբոց Նահատակաց հայկական մատուռի քահանա Կարապետ Գարիբյանի հետ այցելել են Պոդոլ, որտեղ հուշաքարի մոտ ծաղիկներ են դրել եւ աղոթքկարդացել:

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ. ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, յուրաքանչյուր պատմական եւ մշակութային օբյեկտ մեզ համար կարեւոր է. «Մենք հպարտ ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությամբ եւ կանենք հնարավորը` պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու եւ տարածելու համար»:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին