Ջավախքում վերաօծվեց Բալխոյի «Սուրբ Հարություն» եկեղեցին

3 րոպեի ընթերցում

ՋԱՎԱԽՔ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2018 թվականի օգոստոսի 25-ին վերաօծվեց Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող Բալխո գյուղիՍուրբՀարություն եկեղեցին: Եկեղեցու վերաօծման արարողությանը գյուղի բնակիչներից բացի մասնկացել են նաև Հայաստանից ու Ռուսաստանից ժամանած հյուրեր:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմից,19-րդ դարի կառույց եկեղեցին խորհրդային տարիներին կորցնելով իր գործառույթները, վերածվել էր կոլտնտեսության պահեստի, իսկ հետխորհրդային շրջանում մատնվել անուշադրության: Աղոթազուրկ և անխնամ մնացած եկեղեցին վերանորոգվեց գյուղի արժանավոր զավակ, ռուսաստանաբնակ Մեսրոպ Մովսիսյանի բարերարությամբ՝ համագյուղացիներին ընձեռելով Աստծով ապրելու, աղոթքով գործելու հնարավորություն:

Եկեղեցին վերաօծվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի ու Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Հարություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներ, հասարակական, պետական գործիչներ, հավատացյալներ:

Վերակառուցված և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արակովայի «Սուրբ Գևորգ» եկեղեցու ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադևոս քահանա Տեր-Մկրտչյանը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ ևհավատացյալները ստացան հաղորդություն:

Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը տեղի բնակիչներին շնորհավորեց Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց բարերարի ընտանիքին, Մեսրոպ Մկրտչյանին հանձնեց Օրհնության գիր և նվիրեց Սրբապատկեր: Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Այնուհետև Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման կապակցությամբ հարակից տարածքում կայացավտոնահանդես, որին իրենց մասնակցում էին Վիրահայոց թեմի Արակովայի «Խրիմյան հայրիկ» կենտրոնի սաները, տոնահանդեսը իրենց կատարումներով գեղեցկացրեցին նաև հարակից գյուղերից եկած անհատ կատարողները:

Տոնական օրը գյուղում ավարտվեց բարերարի ընտանիքի կողմից մատաղի մատուցմամբ և գյուղի հանդիսությունների սրահում տեղացիների համար կազմակերպված հյուրասիրությամբ:

Հիշեցնենք, որ դեռևս 2004 թվականին, եկեղեցու առաջին մասնակի վերանորոգումից հետո փոխառաջնորդ, հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի կողմից կատարվել էր եկեղեցու օրհնության կարգ և տաճարը դարձել էր Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներից մեկը:

Բալխո գյուղում 160 ընտանիք է ապրում:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին