Հասարակական

Հայաստանը հակակոռուպցիոն ոլորտում բարելավել է իր դիրքերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հակակոռուպցիոն ոլորտում բարելավել է իր դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներով Հայաստանը բարելավել է իր դիրքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«2018 թվականին հաստատված (Փարիզ) Հայաստանի վերաբերյալ հակակոռուպցիոն զեկույցով արձանագրված է, որ այս փուլում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանին ներկայացված բոլոր 21 հանձնարարականները կատարված են»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` «Ազդարարման մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխությունների համաձայն ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակը կգործի 2019 թվականի հունվարի 1-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում