Տնտեսագետի կարծիքով՝ դրամը պահպանում է կայունությունը հավասարակշռված դրամավարկային քաղաքականության շնորհիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում հարևան երկրների ազգային արժույթի արժեզրկման ֆոնին Հայաստանի ազգային դրամը պահպանում է իր կայունությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ տարածաշրջանում ազգային արժույթի անկայունության միտումներ է նկատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած անկանխատեսելի արտաքին քաղաքականության ֆոնին:

Տնտեսագետը ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հարևան երկրներում՝ Իրանում, Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում նկատվում է արժույթների համատարած արժեզրկում, սակայն Հայաստանի ազգային դրամն իր կայունությունը պահպանում է:

«Այս առումով Հայաստանի ազգային դրամը պահպանում է ոչ միայն հարաբերական, այլ բացարձակ կայունություն վերջին տարիների ընթացքում, որն, իհարկե, հավասարակշռված դրամավարկային քաղաքականության արդյունք կարելի է համարել, ինչն իր հերթին կայուն ֆոն է ստեղծում բիզնես միջավայրի համար: Այսինքն՝ ձեռներեցների համար ազգային արժույթը կանխատեսելի է դարձնում նաև տնտեսության զարգացումները և ներդրումներ կատարողները ,բնականաբար, շատ ավելի նախընտրելի են դարձնում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,- ասաց Մանասերյանը:

Տնտեսագետը հիշեցրեց, թե ինչպես էին հարևան երկրներում բազմաթիվ բանկեր փակվում, ինչը Հայաստանում չի նկատվել նույնիսկ 2009-14 թվականների ազգային դրամի արժեզրկման ժամանակ:

Մանասերյանը Հայաստանի համար ոչ ցանկալի է համարում ԱՄՆ-ի կողմից կիրառվող նոր պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները փողկապակցված են և բավական մեծ ծավալ են կազմում արտահանումն ու ներմուծումը, որոնք տարեցտարի ավելանում են, հատկապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության համատեքստում:

«Ռուսական ռուբլու արժեզրկումը վերջին շրջանում և ես կասեի վերջին տարիների ընթացքում բավականին բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի Հանրապետության վրա: Եվ դա առաջին հերթին Ռուսաստանի բնակչության վճարունակության անկումն է , որը կարող է խոչընդոտել Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման վրա»,- ասաց տնտեսագետը:

Ըստ Մանասերյանի՝ մյուս կողմից, երբ Հայաստանի գործընկեր երկրում տեղի է ունենում ազգային արժույթի արժեզրկում, դա երկրին հնարավորություն է տալիս համեմատաբար ավելի էժան գներով ձեռք բերելու հումք կամ պատրաստի արտադրանք:

Հայերեն English

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին