Նախորդ տարվա համեմատ 2018-ին ավելի քան 140 երիտասարդ արտերկրից վերադարձել է պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար նախորդ տարվա համեմատ 140-ից ավելի Հայաստանի քաղաքացի հանդիսացող երիտասարդ արտերկրից վերադարձել է Հայաստան ու զորակոչվել բանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Համեմատելով անցյալ տարվա այս ժամանակահատվածի հետ՝ այս տարի 140-ից ավելի տղա արտասահմանից եկել և ներկայացել է զինվորական ծառայության: Վերադարձած տղաների մեծ մասին զորակոչել են, բայց կային նաև այնպիսիք, որ չէին հետազոտվել և արդյունքում կարճաժամկետ տարկետումներ են տրվել՝ մինչև աշուն: Այդ ընթացքում կիրականացվի փորձաքննություն, որից հետո նրանք կզորակոչվեն»,- նշեց Մուրադյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 27-ին, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում կոչ էր արել Հայոց բանակ ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցում ակտիվ լինել զորակոչային տարիքի այն երիտասարդներին, ովքեր գտնվում են արտասահմանում, ինչպես նաև այն երիտասարդներին, ովքեր կարող են իրենց հիվանդությունը բուժելուց հետո մեկնել բանակ։

Հայերեն English Русский

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը