Սփյուռքի նախարարը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կատարած այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի շուրջ երկու հարյուր ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ նախարար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ, անկեղծ մթնոլորտի ու հյուրընկալության համար և նշել. «Ձեզանից ոմանք թավշյա հեղափոխությունից հետո հասցրել են լինել հայրենիքում, իսկ ովքեր չեն եղել, խորհուրդ եմ տալիս գալ և վայելել նոր Հայաստանը: Ավելի լավ ապագայի հույսով՝ մարդիկ արդեն սկսել են ժպտալ և հավատալ: Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը ոչ միայն յուրաքանչյուր հայի, այլև մարդկության հաղթանակն է: Եվ ես այս առթիվ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեզ բոլորիս: Մենք ոչ միայն ունենք փառահեղ ապագա կերտելու պատմական հնարավորություն, այլև լավ, արժանապատիվ ներկա ունենալու մեծ նախադրյալներ: Հզոր Հայաստան, ուժեղ սփյուռք. ահա այն բանաձևը, որին մենք հավատում ենք, և վստահ ենք, որ միասնաբար պիտի գնանք առաջ»:

Խոսելով առկա դժվարությունների և մարտահրավերների մասին՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այսօր սփյուռքի աջակցությունը, սատարումը հայրենիքում կատարվող փոփոխություններին շատ կարևոր են: «Առաջին անգամ պատմության մեջ մենք սփյուռքից փող չենք խնդրում: Մենք կարիք ունենք փոխադարձ գործակցության, համահայկական ներուժի վերհանման և նպատակային կիրառման»,-շեշտել է նախարարը:

Այնուհետև մոտ երկուսուկես ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում Մխիթար Հայրապետյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցության նոր տեսլականին, հայրենադարձությանը, հայապահպանությանը, հայկական դպրոցների ներկայիս վիճակին, սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը:

Նախարարը ներկայացրել է նախարարության ծրագրերը, անդրադարձ կատարել սփյուռքահայ երիտասարդների «ՆերՈւժ» startup ծրագրին, նշել է, որ ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվությունէ հավաքագրում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ, որը մոտ ժամանակներս կհրապարակվի:

Մխիթար Հայրապետյանը հատկապես կարևորել է Հայաստանում բժշկական և ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, որտեղ ակնկալվում է սփյուռքահայ մասնագետների աջակցությունը:

Հարցեր են հնչել նաև Հայաստանի ներդրումային նոր քաղաքականության վերաբերյալ: «Մենք արմատախիլ ենք անում կոռուպցիան, Հայաստանում այլևս չկա մենաշնորհ: Մեր հայրենիքը մոդեռն, զարգացած երկիր է, որտեղ դուք կարող եք ներդրումներ անել և գումար աշխատել: Սա շատ հստակ մեսիջ է, որ ցանկանում եմ ձեզ փոխանցել»,-նշել է սփյուռքի նախարարը:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ