Այս պահին կառավարությունը չունի Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնություն. գյուղնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն այս պահի դրությամբ որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու առնչությամբ: Օգոստոսի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Սևանից մեկ կաթիլ ավել բաց թողնելու համար պետք է լինի Ազգային ժողովի որոշում: Այսօրվա դրությամբ կառավարության կողմից նման նախաձեռնություն չի եղել, որ ավել ջուր բաց թողնվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարար Խաչատրյանը:

Նա անձամբ կցանկանար, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու փոխարեն խորքային հորերի հարցը լուծվեր: Նախարարի խոսքով՝ անցյալ տարի Սևանից ավել ջուր է բաց թողնվել, գումարը գնացել է արտաբյուջետային հաշիվ, եթե այդ գումարը օգտագործվի խորքային հորերից ջուր հանելու համար, ավելի նպատակահարմար կլինի թե Սևանա լճի, թե գյուղատնտեսության տեսանկյունից:

«Իմ կարծիքով համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի: Պնդումները, որ 70 տոկոսով ջուրը կորում է, չի չափվում, որպես գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուի՝ ընդունելի չէ: Այսինքն՝ ինչ է տեղի ունենում, ասում են դուք ունեք 3 հեկտար հող, որի վրա աճեցնում եք պոմիդոր, մենք տալիս ենք դրա համար նորմատիվով սահմանված քանակի ջուր: Բայց եթե ջրաչափ չկա դրված, ինչպես վստահ լինել, որ հենց այդքան էլ տրվել է: Որ գյուղացու նկատմամբ լինենք ազնիվ, պետք է ամեն տրված կաթիլ ջուրը ֆիքսվի, ասենք դու սպառել ես այսքան ջուր, այսքան պետք է վճարես»,-ընդգծեց նախարարը։

Նա նկատեց նաև, որ կան հողատարածքներ, գյուղացիներ, ովքեր մի քանի անգամ են ջրբացթողումից օգտվում, մի մասն էլ ընդհանարապես ջուր չի ստանում, ինչը, սակայն, չարաշահման հետևանքով չէ, այլ պայմանավորված է նրանով, որ այդ հողատարածքները ծայրամասային հատվածներում են, և ջուրը նրանց չի հասնում, պետք է էլի ու էլի ջուր մղել:

Հայերեն Русский

Հորդառատ անձրևները Չինաստանում հանգեցրել են ավելի քան 46 հազար մարդու տարհանման

Ճապոնիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 34-ի

Շոգը և անձրևների բացակայությունը հնարավորություն չեն տալիս մարել անտառային հրդեհները Կանադայի արևմուտքում

Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը

Պատրաստ ենք տալ իրանական կողմին հուզող բոլոր հարցերի պատասխանները. ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ TRIPP նախագծին

Հայաստանի կառավարությունն ավարտեց գործունեությունը ներկայիս կազմով. հայտնի են առաջիկա անելիքները

Նազելի Բաղդասարյանն ավարտում է աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

Մշտական ռեժիմով աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար. Փաշինյան

ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար

«Վարչաֆեսթ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 100 բենդ. մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ