ՀՀ նախագահի տիկինը և Իտալիայի նախագահի դուստրը ծանոթացան Սերգեյ Փարաջանովի հարուստ ժառանգությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա ՄատարելանՀՀնախագահիտիկինՆունեՍարգսյանիուղեկցությամբ հուլիսի 31-ին այցելեց մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ պահպանվում է Փարաջանովի բազմազան գեղարվեստական և գրական ժառանգությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի ողբերգական և փառահեղ դրվագները` ներկաներին ծանոթացնելով նրա ստեղծագործություններին` ֆիլմերին, կոլաժներին, տիկնիկներին, այլ հետաքրքիր գործերի:

Սարգսյանը պատմեց, որ Փարաջանովը սկսել է կոլաժներ ստեղծել` ասելով, որ Խորհրդային Միությունում իշխանություններն իրեն թույլ չեն տալիս կինոժապավեններ նկարահանել, ուստի ինքը այդ բացը կլրացնի կոլաժներով. կոլաժը սեղմված ֆիլմն է:

Զավեն Սարգսյանն անդրադարձավ «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») հանրահայտ և աղմկահարույց կինոնկարին` նշելով, որ այն չունի սյուժե: Այդ ժապավենով ռեժիսորը ցանկացել է երկրի պատկերը ստեղծել:

Հյուրերը շրջեցին տուն-թանգարանի բոլոր հատվածներով, լուսանկարվեցին, իսկ շրջայցի ավարտին Զավեն Սարգսյանը Լաուրա Մատարելային նվիրեց «Նռան գույնը» կինոնկարի սկավառակը` շեշտելով, որ այն լավագույն ֆիլմն է Հայաստանի մասին, Սերգեյ Փարաջանովի աշխատանքների փոքր ալբոմը:

Տնօրենը Իտալիայի նախագահի դստերը և ՀՀ նախագահի կնոջը նվիրեց «Մեկուսացում» գիրքը, որում զետեղված են Փարաջանովի կյանքի բանտային տարիներին վերաբերող նամակներ, նյութեր, նկարներ:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Զավեն Սարգսյանին ջերմ ընդունելության համար:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն