ՌԴ կալանավայրերից մեկում մահացած ազգությամբ հայ երիտասարդի քույրը պնդում է՝  եղբայրը խոշտանգվել է և սպանվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կալանավայրերից մեկում մահացել է 33-ամյա Գոռ Հովակիմյանը: Նրա քույրը՝ Անի Սիմոնյանը, դեպքի հետ կապված, նամակ է ուղարկել «novayagazeta» կայքի խմբագրություն՝ խնդրելով դեպքին հանրային հնչեղություն տալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Անի Սիմոնյանը նամակում գրել է, որ իր եղբայրը խոշտանգվել և սպանվել է, սակայն քրեական գործ չի հարուցվել: Կալանավայրի ղեկավարությունն էլ փորձել է թաքցնել հարազատներից մահվան փաստը:

«Երկար ժամանակ որևէ տեղեկություն չկար Գոռի մասին, սովորաբար նա ամսվա մեջ մեկ անգամ զանգահարում էր: Շատ էինք անհանգստանում, հուլիսի 11-ին զանգահարեցինք կալանավայր և մեզ փոխանցեցին, որ նա առողջ է, նրա հետ ամեն ինչ կարգին է: Քանի որ մայրս շատ անհանգիստ էր, հաջորդ օրը գնաց կալանավայր և տեսակցություն խնդրեց, նոր միայն այդ ժամանակ ասել են, որ նա մահացել է հուլիսի 6-ին: Այսինքն՝ մահվանից 6 օր էր անցել, սակայն ընտանիքին ոչինչ չէին ասել»,-գրել է Անի Սիմոնյանը: Նա պնդում է, որ կալանավայրի ղեկավարությունը թաքցրել է Գոռի մահվան փաստը, որպեսզի դին ճանաչվի չպահանջված և հուղարկավորվի առանց հարազատներին հանձնելու, մահվան իրական պատճառն էլ չբացահայտվի:

Դիահերձարանում հարազատները տեսել են խոշտանգման, էլեկտրաշոկերի բազմաթիվ հետքեր Գոռի մարմնի վրա, ոտքերի և ձեռքերի մատները կոտրված:

«Մարմնի վրա ողջ տեղ չի եղել, միայն դեմքին ձեռք չեն տվել»,-նշել է Անի Սիմոնյանը:

Ընտանիքի անդամները խնդրել են դիահերձման արձանագրության պատճենը, սակայն չեն տվել՝ ասելով, որ դատախազն ու դատական փորձագետը ստորագրել են: Որպես մահվան պատճառ նշված է երկկողմ թոքաբորբը:

Գոռ Հովակիմյանը դատապարտված է եղել 8 տարվա ազատազրկման:

Հայերեն English Русский

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո