Տնտեսություն

Փաշինյանը խոստանում է ՀՀ տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել արտաքին ու ներքին ներդրողների համար

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը խոստանում է ՀՀ տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել արտաքին ու ներքին ներդրողների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարությունը երաշխավորելու է բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք տնտեսական բարեփոխումներ ենք իրականացնելու մեր տնտեսությունը ազատականացնելու, այն արտաքին ու ներքին ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Երաշխավորելու ենք ցանկացած ներդրման անվտանգությունը, ստեղծելու ենք բարձրորակ ենթակառուցվածքներ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա հավանական է համարել 2019 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Փաշինյանն ընդգծել է ժողովրդավար, թափանցիկ ու ազատ ընտրություններ ունենալու կարևորությունը:

ՀՀ կառավարության ղեկավարը խոսել է այն մասին, որ Հայաստանում վերջին ներքաղաքական իրադարձություններն իրականացվել են առանց որևէ արտաքին միջամտության: «Հեղափոխության ժամանակ ականատեսը եղանք նրա, որ մեր գործընկերները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Իրանը, Եվրամիությունը, հարգում են մեր անկախությունն ու ինքնիշխանությունը և չեն միջամտում մեր ներքին գործերին»,- հայտարարել է Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում