Քաղաքականություն

Փորձ է արվում հնարավոր պատուհան  գտնել Փաշինյան-Թրամփ հանդիպման համար. ԱՄՆ դեսպան

2 րոպեի ընթերցում

Փորձ է արվում հնարավոր պատուհան  գտնել Փաշինյան-Թրամփ հանդիպման համար. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար փորձ է արվում հնարավոր պատուհան գտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով՝ այս պահին հանդիպման մասին որոշում դեռևս կայացված չէ: «Դիտարկվում է հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև հանդիպում կայանա՝ Նյու Յորքում ,ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում»,- ասաց նա:

Միլսի խոսքով՝ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գոհ են երկկողմ հարաբերություններից բարձրաստիճան մակարդակով: «Վերջին 6 շաբաթների ընթացքում նախագահ Սարգսյանն է եղել Վաշինգտոնում, հանդիպում է ունեցել պետքարտուղարի հետ, առաջին փոխվարչապետն է այցելել Միացյալ Նահանգներ, այժմ ԱՄՆ –ում է գտնվում արդարադատության նախարարը»,- հավելեց դեսպանը:

ՀՀ վարչապետը Նյու Յորք է մեկնելու սեպտեմբերին:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը: «Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու, և ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել և նամակ են հղում նախագահ Թրամփին»,- նշել էր ՀՀ առաջին փոխվարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում