Սփյուռք

ՀՀ սփյուռքի նախարարը Կիպրոսում այցելել է «Մելքոնյան» կրթական հաստատություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ սփյուռքի նախարարը Կիպրոսում այցելել է «Մելքոնյան» կրթական հաստատություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 25-ին Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց «Մակեդոնիտիսսա» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, ծաղկեպսակ դրեց՝ հարգանքի տուրք մատուցելով հունական և կիպրական զոհերի հիշատակին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարն այցելեց նաև ՀԲԸՄ Նիկոսիայի ակումբ և «Մելքոնյան» կրթական հաստատություն, որտեղ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ շրջեց հաստատության մասնաշենքերում, ծանոթացավ հաստատության փակման պատճառներին ու այս հարցում ՀԲԸՄ դիրքորոշմանը։ Նախարարը հանդիպեց ու լսեց նաև վերոնշյալ կրթական հաստատությունն ավարտած մի քանի ներկայացուցիչների, ծանոթացավ առկա մտահոգություններին, դիտարկումներին ու կարծիքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում