Տնտեսություն

«Նազարյան քուլինգ սիսթեմը» նոր ներդրումներով ընդլայնում է արտադրությունը

3 րոպեի ընթերցում

«Նազարյան քուլինգ սիսթեմը» նոր ներդրումներով ընդլայնում է արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ վերջին 2 տարում «Նազարյան քուլինգ սիսթեմ» ընկերությունը շուրջ 370 000 դոլարի ներդրումներով ընդլայնում է արտադրությունը։ «Բիզնես Արմենիա»-ի թիմն այցելել է ընկերություն և քննարկել աջակցության հետագա ծրագրերը։ Սառնարանների արտադրությամբ, սպասարկմամբ, վերանորոգմամբ ու ներմուծմամբ զբաղվող ընկերությունը գործն սկսելով 10 տարի առաջ՝ ներկրումներով, ժամանակի ընթացքում դարձել է արտադրող, իսկ առաջիկայի համար արտահանման ծրագիր ունի։ «Nazaryan cooling system»-ը արդեն փորձնական խմբաքանակներ է արտահանել Վրաստան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:

«Մենք սկսել ենք մեկ մասնագետով։ Հիմա 40 աշխատող ունենք: Մի շարք օտարերկրյա առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ ենք, բարձրորակ մասերով սառեցնող համակարգեր ենք հավաքում։ Օտերերկրյա շուկաներ դուրս գալու քայլեր ենք անում»,- նշել է ընկերության տնօրեն Արվին Նազարյանը։

«Ընկերությունը նոր ներդրումներով պատրաստվում է ընդլայնել ձեռնարկությունը՝ տեղական շուկայի համար պաղպաղակների, զովացուցիչ ըմպելիքների համար ստենդ-սառնարաններ արտադրելու նպատակով։ Հիմա Հայաստանում օգտագործվում են դրանց ներկրված տարբերակները։ Հույս ունենք, մյուս տարվանից արդեն տեղական շուկան հայկականը կօգտագործի»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Նազարյան քուլինգ սիսթեմը» մասնակցել է ցուցահանդեսների և համաժողովների, պատվերներ ստացել, գործընկերության պայմանագրեր կնքել։ Իսկ Վրաստանից բացի, հայկական արտադրության սառեցման համակարգերը մրցունակ կլինեն նաև Ռուսաստանում»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Հայաստանյան և օտարերկրյա շուրջ 200 գործընկերների համար «Նազարյան քուլինգ սիսթեմը» պատրաստել է փոքր սառնարաններից մինչև սառնարանային տնտեսություններ, կահավորել բեռնափոխադրող ավտոմեքենաներ՝ ապահովելով հետագա սպասարկումը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում