Տնտեսություն

2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 44 ստուգում, դրանք եղել են և ծրագրային ստուգումներ, և իրավապահ մարմինների պահանջով, և վարչապետի հանձնարարականով: «Ընդհանուր առմամբ, արձանագրվել են 4 մլրդ 978 մլն դրամի խախտումներ, որոնք նույնպես եղել են տարբեր բնույթի: Ստուգման արդյունքները քննարկվել են ստուգման օբյեկտի ներկայացուցիչների հետ, առկա են բոլոր տեսակի փաստաթղթերը խախտումների հետ կապված, այնուհանդերձ բոլոր ստուգումների հետ կապված առաջարկվել է համապատասխան մարմինների ղեկավարներին խախտումների վերաբերյալ ձեռնարկել միջոցառումներ»,- ասաց Ջանջուղազյանը:

Հայերեն

Պակիստանը հայտարարել է, որ ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանվելու համար

Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան

Պարեկներն ապրիլի 21-ից 28-ը Երևանում հայտնաբերել են 4 073, մարզերում՝ 13 960 խախտում

SIL Insurance-ը նշեց իր 25-ամյակը՝ վերաբրենդավորումով ազդարարելով նոր մեկնարկ

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա. Նիկոլ Փաշինյան

Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում

Էստոնիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան