ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված ցանկացած կառուցողական շփում կողմերի միջեւ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան հանդիպմանը:
Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը չի մեկնաբանում երկկողմ հանդիպումները, որոնք տեղի են ունենում առանցնրա մասնակցության, սակայն, հաշվի առնելով, որ Ռուսաստանը եւս կապ ունի այս թեմայի հետ եւ ներգրավված է ԵԱՀԿ Մինսկի խմբում, Զախարովան նշել է. « Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայիընդհանուրնպատակին եւ հակամարտության կարգավորմանը: Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ կողմերը գնահատում են որպես քայլ՝ ուղղված ամբողջական կարգավորմանը կամ թեկուզ երկխոսության շարունակությանը»: