Ցուցադրվեց Դ. Վարուժանի մասին պատմող «Դանիէլ» ֆիլմը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Դանիէլ» ֆիլմի ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն կարճամետրաժ ֆիլմ է, որը ներկայացնում է արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին հատվածը` ձերբակալումից մինչև մահը (1915 թվական): Կինոնկարի հեղինակներն ընտրել են Դ. Վարուժանին, որովհետև նա իր ստեղծագործությամբ խոսում է գեղեցկության, խաղաղության, բարության ու սիրո մասին, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ֆիլմի պոեզիայի պրոդյուսեր Տաթևիկ Այվազյանը: «Մենք Վարուժանին ընտրել ենք նաև իր անձի գեղեցկությունը ցույց տալու համար»,-ասաց նա:

Միջոցառմանը ներկա էին ֆիլմի ստեղծագործական կազմը՝ բրիտանահայ ռեժիսոր Կարօ Պէրպէրեանի գլխավորությամբ:

Ֆիլմում պատումը ծավալվում է Դ. Վարուժանի և անգլիացի ժամանակակից գրող Բեն Հոջսոնի բանաստեղծությունների միջոցով: Հայերեն բանաստեղծություններն ընթերցում է պոլսեցի դերասան Եղիա Ակգունը, իսկ անգլերենը` դերասան Շոն Բինը: Ֆիլմում, արևմտահայերենի կողքին, Վարուժանի բանաստեղծությունները հնչում են նաև անգլերեն: Կարօ Պէրպէրեանը վերոնշյալ ընտրությունը բացատրում է հետևյալ կերպ. «Մեզ համար կարևոր էր պահպանել արևմտահայերենը, որովհետև այն վերացող լեզու է»: Կինոնկարն ուղեկցվում է Ֆիլիպ Գլասի, Մայքլ Նայմանի և Տիգրան Համասյանի երաժշտությամբ:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ քննարկում հարց ու պատասխանի ձևով, այնուհետև ֆիլմի դերակատարներ Եղիա Ակգունը, Տիգրան Գաբոյանը և ուրիշներ ասմունքեցին գրողի բանաստեղծություններից:

Նշենք նաև, որ Ֆիլմն այս տարի մասնակցում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ տարեսկզբին Բերմուդայի միջազգային կինոփառատոնում հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում: ՀՑԹԻ-ն պատրաստել է նաև Վարուժանի կյանքը և ստեղծագործությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն: Ֆիլմը հրավիրված է նաև մի շարք ցուցադրությունների և փառատոնների: «Միացյալ Թագավորություն վերադառնալուն պես պետք է գնանք Շոտլանդիա, այնուհետև ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա` ֆիլմի ցուցադրություններ կազմակերպելու և փառատոններին մասնակցելու»,- հավելեց Տաթևիկ Այվազյանը:

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն