Արման Թաթոյանը Կաթողիկոսի նկատմամբ ցուցարարների թույլ տված վարքագծում բռնության միտումներ է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստների` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան շրջափակելու իրողության մեջ բռնության միտումներ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նա այս մասին նշեց հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Շատ եմ կարևորում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը: Այդ գործընթացին ուշադիր հետևում եմ և արձագանքեցի անմիջապես` սկսած այն պահից, երբ հրապարակային տեղեկություն եղավ այն մասին, որ Վեհափառը շրջապատված է, արգելափակված է նրա տեղաշարժը, և սպառնալիքներ են հնչեցվում»,-նշեց Թաթոյանը:

Նա շեշտեց, որ ցանկացած պարագայում դա անընդունելի է համարում: «Անընդունելի է բռնությունը, իսկ այդ գործողությունները բռնության դրսևորումներ են: Դրանից հետո ես հայտարարություն տարածեցի` նշելով, որ գործընթացը մտահոգիչ, նաև վտանգավոր միտումներ ունի: Ամեն բան պետք է լուծվի օրենքով սահմանված կարգով»,-ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Անդրադառնալով խնդրի կարգավորման լուծումներին` նա խոստովանեց, որ չի կարող հիմա մատնանշել դրանք: «Ի վիճակի եմ նպաստել այդ լուծումներին այնքանով, որքանով կարգավիճակս է թույլ տալիս, քանի որ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում: Կոնկրետ այդ դեպքում չեմ կարող ասել`նախաձեռնության անդամներիգործողություններն իրավաչափ են, թե ոչ: Իմ մտահոգությունը չի վերաբերում չբողոքելուն կամ քննադատության ձայն չբարձրացնելուն: ՀՀ-ում յուրաքանչյուր ոք կարող է յուրաքանչյուր հարցի շուրջ իր բողոքի ձայնը բարձրացնել: Բայց իրականացվում են գործողություններ, որոնք խախտում են մարդու իրավունքները»,-փաստեց Թաթոյանը:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տվյալ հարցին չմիջամտելու որոշման մասին` Թաթոյանը շեշտեց, որ չի կարող մեկնաբանել վարչապետի գործողությունները, միայն կարող է նշել, որ եկեղեցին անջատ է պետությունից, և դա պետք է հստակ հասկանալ: «Այո, Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ դեր ունի հայ ժողովրդի պատմության մեջ, և ես անհանգստացած եմ, որովհետև այն մեր ազգային արժեքներից է և ասոցացվում է հայոց միասնականության հետ, մյուս կողմից՝ կարևոր է խղճի, դավանանքի ազատությունը երկրում»,-եզրափակեց Արման Թաթոյանը:

Հուլիսի 14-ի երեկոյանՎայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ովուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ էին հնչեցնում։

Հայերեն Русский

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը