Տրվել է ԵԱՏՄ երկրների համար առևտրային խոչընդոտների կարգավորման սկիզբը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շուկայում առավել զգայուն հարցեր, որոնք վերաբերում են փոխադարձ առևտրին և դրանցից մի քանիսի հետ կապված ընդունել որոշումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նշված հարցերից մեկը վերաբերել է ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունման բացակայությանը, ինչի հետևանքով առաջանում են տարբեր դժվարություններ: ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է կոլեգիային մինչև սեպտեմբերի 1-ը հաստատել այն միջոցառումների ցանկը, որոնք կդիտարկեն էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ընդունումը:

ԵԱՏՄ երկրները նաև մտահոգված են այնպիսի ապրանքների ընդունման արգելքով, որոնք արտադրվել են անդամ-պետությունների պետական գնումների համար: Այս խնդրի լուծման նպատակով ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է Միության անդամ պետությունների ներկայացուցիչներին մինչև օգոստոսի 1-ը հանձնաժողովին ներկայացնել ապրանքների ընդունման իրենց առաջարկությունները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ղրղզա-ղազախական սահմանին անասնաբուժական վերահսկողության պահպանմանը, ԵԱՏՄ շուկայում հարկային քաղաքականությանը, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտների ակցիզներին վերաբերող տարբեր հարցեր:

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել