Լիբանանի հայկական համայնքային կառույցները շարունակում են մնալ գերակտիվ. դեսպան

2 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հայկական համայնքային կառույցները շարունակում են մնալ գերակտիվ, իրականացնել իրենց աշխատանքը՝ անկախ համայնքում առկա խնդիրներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բեյրութում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը:

«Հայկական համայնքի խնդիրների մասին խոսելիս պետք է նշեմ դպրոցների հարցը. վերջերս դրանք ֆինանսական խնդիրներ ունեն, քանի որ հայկական համայնքի միջոցներով են պահվում: Եթե նախկինում մոտ 65 դպրոց ունեինք, ապա այժմ դրանց թիվը 20-ի է հասել: Կրճատվել է աշակերտների թվաքանակը: Ու չնայած այս հանգամանքին՝ համայնքը հնարավորությունների սահմանում փորձում է պահպանել ու ամրապնդել այն, ինչ ունի»,- հայտարարեց Մկրտչյանը:

Նա ընդգծեց, որ համայնքի խնդիրներն առհասարակ բնորոշ են ողջ Լիբանանին, մասնավորապես՝ կապված են երկրի տնտեսության ոչ բարվոք վիճակի հետ: Դեսպանն ընդգծեց, որ այժմ երկրի կարևորագույն խնդիրներից է բարձր պետական պարտքի նվազեցումը: «Իրողությունն այն է, որ Լիբանանը բարձր մակարդակի միջազգային աջակցություն ունի: Վերջերս Փարիզում կայացած խորհրդաժողովի ժամանակ քննարկվել է Լիբանանում 11 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում անելու հարցը: Այդ գումարներն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանն ու նոր ենթակառուցվածքների ստեղծմանը: Հեռանկարային է նաև Լիբանանում նավթի ու գազի պաշարների առաջիկա շահագործման հեռանկարը»,- ընդգծեց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ունենք 6 հայազգի պատգամավոր: Կառավարության կազմում ևս նախատեսված է հայ համայնքին նախարարական 2 պորտֆել տրամադրել:

Դիվանագետը կարևորեց հայ համայնքի դերը Լիբանանի զարգացման գործում՝ նկատելով, որ համայնքը պատմականորեն կարևոր գործառույթներ է իրականացրել տարվեր ոլորտների զարգացման հարցում:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ