ԵԱՏՄ-ում ապրանքների տեղափոխման ծախսերը կկրճատվեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ապագայում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի տեղափոխել մեկ մեքենայում նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում, պայմանով, որ կբացառվի ապրանքի շփումը, աղտոտումը կամ սննդամթերքի օրգանիզմային հատկությունների փոփոխությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապատասխան պահանջները ներառվել են Եվրասիական տնտեսական միության «Սննդի անվտանգության մասին» տեխնիակական կանոնակարգում:

Սակայն Ռուսաստանում միաժամանակ գործում են սանիտարական պահանջներ, որոնց համաձայն, առանձին փոխադրումը պարտադիր է: Դրա պատճառով ձեռնարկատերերը ստիպված են կրել լրացուցիչ ծախսեր: Հարցը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների գործելակերպի դեպարտամենտում՝ բիզնես հանրության դիմումների հիման վրա:

Քննարկմանը մասնակցած Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները համաձայնել են, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգն ունի առաջնահերթություն ազգային-սանիտարական կանոնների նկատմամբ: Վերանայված կանոնները, որոնց պահանջները ներդաշնակեցվում են ԵԱՏՄ տեխնիակական կանոնակարագրերին, գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում: Ենթադրվում է, որ դրանք կընդունվեն մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը:

Հայերեն Русский

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները

Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի փրկարարներին

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր