Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մանրամասներ փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից:

«Կցանկանայի հարցս սկսել հարգելի պարոն վարչապետ բառակապակցությամբ, եթե վարչապետը սահմանադրական պարտականությունների կատարման շրջանակներում լիներ այս դահլիճում: Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը: Հարցս վերաբերվում է Մինսկի խմբի համանախագահների այցին: Մենք լրատվական միջոցների աշխատանքի շնորհիվ ստացանք երկու հաղորդագրություն մեկը ձեզ, մյուսը վարչապետի հետ հանդիպման մասին: Հաղորդագրությունները շատ չէին տարբերվում տարիներ շարունակ լույս ընծայվող հաղորդագրություններից:

Ես կխնդրեմ Ձեզ, օգտագործելով այս բարձր ամբիոնը մանրամասներ հայտնել հետևյալ հարցերի վերաբերյալ. արդյոք հայկական կողմը բարձրաձայնե՞լ է նոր բանակցային մոտեցումների մասին, մասնավորապես՝ Արցախը բանակցային կողմ դիտարկելու մեր նոր ռազմավարության մասին, ադրբեջանական զինուժի կուտակումների մասին Նախիջևանում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և ինչպիսի՞ն է եղել համանախագահների արձագանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցրեց Աշոտյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այդ հարցերը հանդիպման ընթացքում բարձրաձայնել է: «Մենք արդեն հստակ արձանագրել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ Արցախը իր շատ հստակ տեղն է զբաղեցնում: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերվում է մեր հետևողականությանը, որը վերաբերվում, է Արցախի հարցում մեր քաղաքականության շարունակականությանը: Արտահայտել ենք մեր գերակայությունը, որը վերաբերվում է բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի և անվտանգության բացառիկ կարևորությունը: Մենք այս պահին գտնվում ենք բանակցությունների մեջ ներգրավվելու փուլում: Մինսկի խմբի այցը ճանաչողական էր, մենք մտքեր էինք փոխանակում, լսում միմյանց դիրքորոշումները»,- ասաց նախարարը

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմը հատուկ կարևորություն է տալիս խաղաղության մթնոլորտի հաստատմանը, ինչին հակառակ են հակառակորդի գործողությունները: «Մենք ընդգծել ենք, որ վերջին օրերին շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու հանգամանքը բացասական է ազդում բանակցային գործընթացի վրա, խաղաղության մթնոլորտի ձևավորման վրա: Մենք ասել ենք, որ սա չի կարող աննկատ մնալ և չազդել մեր դիրքորոշումների վրա»,- նշեց Մնացականյանը:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները