Սփյուռք

Գլենդելի Մերիլանդ պողոտայի մի հատվածն անվանակոչվեց Արցախի պատվին

1 րոպեի ընթերցում

  Գլենդելի Մերիլանդ պողոտայի մի հատվածն անվանակոչվեց Արցախի պատվին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհուրդը րոպեներ առաջ պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև ընկած հատվածն Արցախի Հանրապետության պատվին անվանելու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Գլենդելի քաղաքային խորհուրդն ընդունեց բանաձև՝ Մերիլանդ պողոտայի երկու բլոկները Արցախի պողոտա անվանելու մասին»,-նշում են Հայ դատի հանձնախմբից:

Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել էր պողոտանվերանվանելու գործընթացը սկսելու օգտին: ԱյնՈւոթերթաունի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու դիմացն է։ Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում: Սահակյանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, մի շարք հանդիպումներ էր ունեցել Վաշինգտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում