Տնտեսություն

ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Հրազդանում կկառուցվի ԵՄ չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր

1 րոպեի ընթերցում

ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Հրազդանում կկառուցվի ԵՄ չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը համաձայնություն տվեց Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին նվիրաբերելուն:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում են ՎԶԵԲ-ի 11 միլիոն եվրո ֆինանսական աջակցությամբ (5.5 մլն եվրոն՝ դրամաշնորհ) կառուցել ԵՄ չափորոշիչներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր: «Այն պետք է սպասարկի նշված երկու մարզի 12 քաղաքային համայնքի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ նոր աղբավայրերի կառուցման նպատակով արդեն իսկ ստացվել են ևս երկու ներդրումային ծրագիր իրականացնելու հայտեր: Պապիկյանը նշեց, որ այս ոլորտում քաղաքականությունը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է հարցը քննարկել փոխվարչապետների մեկի գլխավորությամբ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ առաջիկայում իր մոտ կհրավիրի խորհրդակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում