Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակելու գործով Կալիֆորնիայում լսումներ կլինեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայում հունիսի 29-ին բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը կքննի լիբանանահայ Համբիկ Սասունյանի գործը. նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհրդի պաշտոնական կայքը:

Հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր Լոս Անջելեսում իր մեքենայի մեջ կարմիր լույսի տակ գտնվելու ժամանակ: Նրա վրա կրակած երկու անձանցից մեկը Սասունյանն էր: Սպանությունից հետո «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը զանգահարել էր տեղի լրատվամիջոցներին ու ստանձնել էր սպանության պատասխանատվությունը:

Սպանության հետաքննության ժամանակ դատախազները նշել էին, թե Սասունյանը սպանությունն իրականացրել է՝ ի նշան վրեժի օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանության: 1984 թվականին դատարանը վճռել էր նրան դատապարտել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական ազատ արձակման իրավունքի՝ ընդգծելով, որ սպանությունն իրականացվել է Արըքանի ազգային պատկանելության պատճառով:

Սասունյանն ի սկզբանե մերժում էր հյուպատոսին սպանելու փաստը և միայն սպանությունից 20 տարի անց՝ 2002 թվականին նա բանտից ազատվելու հնարավորության դիմաց խոստովանել է իր դերակատարությունը Արըքանի սպանության գործում՝ նշելով, որ կիսում է Արըքանի ընտանիքի կորստի ցավը:

Հանցանքը խոստովանելու դիմաց՝ դատախազները համաձայնեցին նրա մեղադրականից հանել «սպանությունն ազգային հողի վրա իրականացնելու» դրույթը, ինչը նրան պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր ընձեռելու:

Պայմանական ազատ արձակման հարցով դատական լսումները տեղի ունեցան 2006, ապա 2010 թվականին, սակայն երկու դեպքում էլ մերժվեցին: 2016 թվականին ներման դիմումները քննող հանձնախումբն ի վերջո առաջարկեց քննարկել նրա ազատ արձակումը՝ ընդգծելով, որ Համբիկ Սասունյանը մանուկ հասակում տրավմայի է ենթարկվել Լիբանանի պատերազմի հետևանքով, ընդունել է իր հանցանքը, խղճի խայթ է զգացել ու բանտում մասնակցել է տարբեր դասընթացների: Սակայն այս անգամ նրան ազատ արձակելու հարցում 2017 թվականին վետո կիրառեց Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը:

Ուշագրավ է, որ Բրաունի միջամտությունը հաջորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկաբնակ թուրքերն արդեն իսկ նամակներ են հղել ազատ արձակման հարցով խորհրդին՝ պահանջելով ազատ չարձակել Սասունյանին:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ