ԱԱԾ պետն առաջիկա օրերին ապօրինի հարստացումների նոր բացահայտումներ է խոստանում

2 րոպեի ընթերցում

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ Արթուր Վանեցյանը մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ բոլոր ապօրինի հարստացածները և առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ նոր բացահայտումները կլինեն առաջիկա օրերին:

«Քայլերը լինելու են մշտապես, հետևողական: Մենք փոխել ենք մեր աշխատաոճը և հրապարակային ենք աշխատում: Առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ, որոնք լինելու են շարունակական»,-հավելեց ԱԱԾ պետը:

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։Մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել էր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոստանալով կարճ ժամանակում հասարակությանն ականատես դարձնել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: Նա ընդգծել էր, որ ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն գումարները պետական բյուջե: ԱԱԾ տնօրենը նաև հայտարարել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո ավանդականորեն կոռումպացված համարվող հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունը` մանրամասնելով, որ խոսքը մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների մասին է: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր: Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ԱՊԸ-ներ և այլն:

Հայերեն English

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս