Սփյուռք

Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

 Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական NNA գործակալությունը, այս մասին ասել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Լիբանանի խորհրդարանի հայկական խորհրդարանական խումբը վարչապետի պաշտոնում Հարիրիի թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունի հետ հանդիպմանը:

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կայացել են 2018թ. մայիսի 6-ին: Լիբանանի խորհրդարանական ընտրություններին 10 կուսակցություն ներկայացնող մոտ 1000 թեկնածու պայքարել է խորհրդարանի 128 տեղի համար։ «Ալ Մուսթաքբալ» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 21 մանդատ, ևս 21 մանդատ ստացել է Ազգային ազատ հոսանք կուսակցությունը, 13 մանդատ` Հըզբոլլահ շարժումը, 12 մանդատ` Ամալ շարժումը, 10 մանդատ` «Լիբանանյան ուժեր»-ը, 2 մանդատ` «Քաղաքացիական հասարակություն 7-ի խմբավորումը»:

Հայ քաղաքական ուժերից պատգամավոր են ընտրվել ՀՅԴ 3 թեկնածուներ՝ Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը և Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը՝ առաջադրված քաղաքացիական շարժման շրջանակներից և Էդի Դեմիրջյանը:

Սաադ Հարիրիn Լիբանանի գործող վարչապետն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում