Սփյուռք

Գլենդելի ոստիկանության հայազգի աշխատակիցը ձերբակալվել է մեքսիկական մաֆիայի հետ կապի կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Գլենդելի ոստիկանության հայազգի աշխատակիցը ձերբակալվել է մեքսիկական մաֆիայի հետ կապի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Գլենդելի ոստիկանության հայազգի աշխատակից Ջոն Սարո Բալյանին սուտ ցուցմունք տալու և մեքսիկական մաֆիայի ու Հարավային Կալիֆորնիայում հայկական կազմակերպված հանցավոր խմբի հետ իր կապը թաքցնելու մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ibtimes.com-ը, 45-ամյա Բալյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով: Նա մեղադրվում է ոստիկանական գործողություններին ընդառաջ մեքսիկական մաֆիայի առաջնորդներին աջակցելու և կաշառք վերցնելու մեջ:

Հետախուզությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Փոլ Դելակորտը նշել է, որ Բալյանը բազմաթիվ անգամներ ստել է` այդպիսով թաքցնելով իր և այլոց հանցավոր գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում