Տնտեսություն

Հույս ունեմ, որ նոր ներդրումներ են գալու Հայաստան ու հատկապես սփյուռքից. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

 Հույս ունեմ, որ նոր ներդրումներ են գալու Հայաստան ու հատկապես սփյուռքից. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին:

Վարչապետը նշեց, որ մեծապես կարևորում է տարածքային համաչափ զարգացման խնդիրը, և դրա իրագործման համար նոր իրավիճակում նոր հնարավորություններ է տեսնում: «Հույս ունեմ, որ նոր ներդրումներ են գալու Հայաստան ու հատկապես սփյուռքից: Դա կնպաստի նաև տարածքային զարգացմանը: Հույս ունեմ, որ քաղաքական նոր իրավիճակում փիլիսոփայությունը կփոխվի, մարդիկ ավելի շատ կմտածեն մարզերում աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ երկրում չմշակվող հողերի հսկայական ծավալ կա, դրանց մեծ մասը անջրդի են: Պետք է կարողանալ ոռոգման ջուրը դարձնել այնքան հասանելի, որքան էլեկտրականությունը: «Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության վրա պետք է աշխատենք: Խոշորացման հետ կապված. մենք պետք է կարողանանք ապրեցնել գյուղերը, ոչ միայն կանգնեցնել գյուղերի դանդաղ հանգչելու գործընթացը, այլ պետք է այդ անիվը հետ պտտել: Խնդիր ձևակերպենք մեր գյուղերի համար, գյուղը պետք է ապացուցի, որ խոշորացման կարիք չունի, գյուղում տնտեսական ռեալ կյանք կա: Սրանք ռեալ խնդիրներ են, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք»,-ասաց վարչապետը:

Նորանշանակ նախարար Պապիկյանը նշեց, որ հանդիպումներ է ունեցել ոլորտային պատասխանատուների հետ: «Պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի ուղղությամբ աշխատելու»,-ասաց նա:

Պապիկյանը շեշտեց, որ պետք է նպաստել ներքին ժողովրդավարության կայացմանը: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ հանրությունը պետք է մասնակից լինի կառավարման գործընթացներին, իսկ բարեփոխումները պետք է աջակցություն ստանան հանրության կողմից, որպեսզի արդյունավետ լինեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Սուրեն Պապիկյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել մայիսի 12-ին:

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Իրավունք

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Հայաստան

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում