Վարդան Մկրտչյանն ու Արմեն Էլբակյանն հաջողություն են մաղթել ՀՀ մշակույթի նորանշանակ նախարարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը կառուցողական և հաջող գործունեություն են մաղթել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը Վարդան Մկրտչյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին՝ վերջին շրջանում նրա կատարած լայնածավալ աշխատանքների համար և շնորհավորեց ՀՀ մշակույթի նորընտիր նախարար Լիլիթ Մակունցին` մաղթելով նրան դրական, կառուցողական գործունեություն:

«Մենք երբեք չենք ասում, որ գնում ենք աշխատանքի, մենք նշում ենք, որ գնում ենք թատրոն: Աշխատում ենք, ունենք ստանձնած պարտավորություններ, որոնք սիրով ենք կատարում: Եթե համակարգը մեզ օգնի, շատ ավելի առաջ կգնանք, եթե չօգնի, միևնույն է, շարունակելու ենք աշխատել»,-ասաց Վարդան Մկրտչյանը:

Արմեն Էլբակյանի խոսքով`անկախ նրանից, թե որ թատրոնում է աշխատել, չի ակնկալել, որ ինչ-որ մեկն իրեն պետք է պահի: «Գործել եմ ու բեմում ներկայացրել այն, ինչ մտածում եմ այս աշխարհի մասին, քանի որ մեր ամբիոնը բեմն է»,-ասաց նա:

Բեմադրիչը խոստովանեց, որ նոր նախարարից ոչինչ չի սպասում: «Այն ծրագրերը, որոնք ունեն երիտասարդները, թող հաջողությամբ իրականացնեն, իսկ մենք կփորձենք նպաստել դրան: Իհարկե, կարևոր է մշակութային, քաղաքացիական դիրքորոշումը, առանց որի երկրի դեմքը չի երևում»,-եզրափակեց Էլբակյանը:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում