Բարձր տրամադրություն, բուռն աշխատանքի պատրաստակամություն. սփյուռքի նախարարն առաջին անգամ այցելեց գերատեսչություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստ է այդ պաշտոնում իր գործունեությունը ծավալել մեծ եռանդով ու պատասխանատվությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը, ով հանդիպում էր կազմակերպել գերատեսչության դիմաց՝ փոքր-ինչ ուշացմամբ, բայց լավ տրամադրությամբ մոտեցավ լրագրողներին և կարևորեց իր առաջին աշխատանքային օրը հենց նրանց հետ սկսելը:

«Աշխատանքային առաջին օրը կծանոթանամ նախարարության աշխատակիցների՝ փոխնախարարների, վարչության պետերի և աշխատակազմի ղեկավարի ու մնացած բոլորի հետ: Գերատեսչությունում փոփոխություններ, բնականաբար, կլինեն, քանի որ իշխանափոխության հիմքում քաղաքական սերնդափոխության հարցն է դրված եղել: Սակայն կադրային ջարդ, ինչպես մի քանի անգամ հայտարարվել է քաղաքական հարթակից, չի լինելու»,- նշեց նորանշանակ նախարարը:

Նրա խոսքով՝ պետք է համադրել փորձը երիտասարդության հետ, իսկ թե ինչ պաշտոններում կամ առաջիկայում ինչ փոփոխություններ կլինեն՝ Հայրապետյանն ընդգծեց, որ կորոշի ինքն իր աշխատակիցների հետ:

Գերատեսչության ղեկավարն ասաց, որ հապճեպ որոշումներ չեն լինելու, և ինքը բավականին դրական է տրամադրված թիմի հետ աշխատելու, սակայն ամեն ինչ ցույց կտա համատեղ աշխատանքը:

Ամենաերիտասարդ նախարարն իր անվան շուրջ առաջացող քննարկումների, քննադատությունների վերաբերյալ շեշտեց, որ մտնում է ժողովրդի դրության մեջ և հասկանում է բոլորի մտավախությունները: Հայրապետյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգում և կփորձի ամեն ինչ անել ճիշտ աշխատանք կատարելու համար:

«Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք կարճ ժամանակահատվածում վերացնել կոռուպցիան, խաբեությունը և շոշափելի փոփոխություններ անել այն ընթացքում, որքան կպաշտոնավարենք: Համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր հետագայում կգան մեզ փոխարինելու՝ կունենան որակական բոլորովին այլ գերատեսչություններ՝ պրոֆեսիոնալ կառավարմամբ և թիմով»,- փաստեց Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության մուտքի մոտ՝ լրագրողների հետ ճեպազրույց ունենալուց հետո, Հայրապետյանն առաջարկեց բարձրանալ վերև և ծանոթանալ աշխատակազմի հետ:

Արդեն շենքում, ողջունելով թիմակիցներին, նա մտավ իր աշխատասենյակ և, ծանոթանալով նոր աշխատատեղին, կիսեց իր տպավորությունները: «Մեծ հաշվով ինձ համար աշխատասենյակից տպավորություններ ստանալու խնդիր չկա, պետք է աշխատավայր, որտեղ ես կլծվեմ այդ գործին»,- ասաց նորանշանակ նախարարը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ի հրամանագրերից մեկով Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարար:

Հայերեն English Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց