Հասարակական

Քաղաքացիները դրական  են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարին

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիները դրական  են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիների 90.8 տոկոսը լիովին դրական է արտահայտվել «Իմ քայլը» շարժման ընթացքում Նիկոլ Փաշինյանի նոր կերպարի վերաբերյալ՝ չսափրված, գլխարկով, ուսապարկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանք»-ը՝ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ կերպարն ընդհանրապես դուր չի եկել հարցվածների 0.9 տոկոսին, 2.7 տոկոսն էլ ավելի շուտ բացասական գնահատական է տվել:

Ինչ եք կարծում, ո՞ւմ, ո՞ր երկրի կողմից էր նախաձեռնված եւ կազմակերպված Թավշյա հեղափոխությունը հարցին հարցվածների 85.7 տոկոսը պատասխանել է, որ դա զուտ հայկական նախաձեռնություն է: «Հարցին 2.1 տոկոսը պատասխանել է, որ Թավշյա հեղափոխությունը նախաձեռնել էր ԱՄՆ-ն, 1.2 տոկոսը՝ Ռուսաստանը, 1.1 տոկոսը՝ ԵՄ-ն, 9.6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին»,-ասաց Նավասարդյանը:

Հեղափոխության, համակարգի նման ձեւաչափով փոփոխությանը համաձայն է հարցվածների 97 տոկոսը, համաձայն չէ 0.6 տոկոսը:

Հարցվածների 36.2 տոկոսը միանշանակ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի առաջիկա 6 ամսից 1 տարվա ընթացքում լուծել ՀՀ առջեւ կանգնած հիմնական խնդիրները, 4.9 տոկոսն էլ հարցին բացասական պատասխան է տվել: «Քաղաքացիների 41.5 տոկոսը ավելի շուտ «այո» պատասխանն է տվել հարցին, 9.9 տոկոսը ավելի շուտ «ոչ» պատասխանը, իսկ 7.4 տոկոսը դժվարացել է պատասխանել»,-հավելեց Արամ Նավասարդյանը:

Հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցումների միջոցով՝ 809 քաղաքացու շրջանում: Հետազոտությունն իրականացվել է մայիսի 4-9-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզում եւ Երեւանի բոլոր համայնքներում` Երեւանում` 33%, մարզերում` 67%:

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում