Սփյուռք

Զապորոժյեի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչները վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը

1 րոպեի ընթերցում

Զապորոժյեի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչները վերահուղարկավորել են 1943-ին զոհված հայ զինվորի աճյունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւկրաինայիԶապորոժյեի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչները մայիսի 8-ին վերահուղարկավորել են 1943-ին շրջանի ազատագրման համար մղած մարտերում հերոսաբար զոհված հայ զինվորԴավիթ Տեր-Պողոսյանիաճյունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հաղորդագրության մեջ նշված է. «Ավելի քան մեկ տարի առաջ Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ սերտ գործակցությամբ զինվորի հարազատների ակտիվ որոնումներ էր սկսել, սակայն ապարդյուն:

«Ներիր, եթե չվերադառնամ... », - սրանք են եղել զինվորի վերջին խոսքերը, պահպանվել է նրա նամակը: Իսկ մենք ասում ենք. Ներիր Դավիթ ջան, որ չկարողացանք գտնել քո հարազատներին, բայց, իմացիր, որաշխարհի բոլոր հայերըքո հարազատներն են և աղոթում են քո հոգու համար: Թող հոգիդ խաղաղվի»,-ասել է արարողության ժամանակ Դոնեցկի շրջանում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչՌուբեն Մարգարյանը:

Ազատագրված Կիևի պարետը Մեծ Հայրենականի ժամանակ եղել է գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում