Սփյուռք

Մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ամենահայտնի նահանգապետերից մեկը՝ ամերիկահայ Ջորջ Դեքմեջյանը մահացել է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայկական բարեգործական ընդհանուր միությունից:

ՀԲԸՄ-ն իր ցավակցություններն է հայտնել այն անձանց, որոնց կյանքի և անձնական համոզմունքների վրա դրական անդրադարձ է ունեցել Ջորջ Դեքմեջյանի գործունեությունը:

«Այսօր ևս մեկ հայորդի միացավ հայ ազգի բացառիկ հասարակական գործիչներին, այդ թվում՝ Քըրք Քըրքորյանին և Հայկական ընդհանուր բարեգործական միության նախկին նախագահ Ալեք Մանուկյանին, ովքեր թողել են հույսի և ոգեշնչման անսպառ ժառանգություն:»,- ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում