Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ իր վարչապետ ընտրվելու դեպքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկած հատուկ նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի միակ թեկնածու, ընդդիմության առաջնորդՆիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որիր վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ գործարկելով բոլոր հնարավոր ջանքերն այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: «Հայաստանը կշարունակի մնալ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ՝ անդամությունը առավել արդյունավետ դարձնելու խնդիրը հետապնդելով նաև այս կազմակերպությունում»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններին, ՀՀ վարչապետի թեկնածուն նշեց, որ այդ երկրի հետ հարաբերությունների զարգացումը գլխավոր առաջնահերթությունների թվում է:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, առկա հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա: Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա առաջնահերթ համարեց նաև եվրոպական երկրների և եվրամիության երկրների հետ հարաբերությունների խորացումը: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը և ամբողջական կիրարկումը բխում է մեր շահերից: Մենք ամեն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ: Ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում»,-ասաց Փաշինյանը:

ԱՄՆ-ի հետ բարեկամական գործունեությունն անդրադառնալով, վարչապետի թեկնածուն ասաց, որ հստակ գործնական քայլեր կձեռնարկվեն ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալու համար:

«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Հայաստան- Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերություններին»,-ելույթում նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական այս գործընթացը նոր շունչ և էներգիա է տալու մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին:

Նա կարևորեց նաև հարաբերությունների զարգացումը Չինաստանի և Հնդկաստանի հետ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Գրանցվել է 100 պատգամավոր:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին