Հայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամավորի անունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Լիբանանի խորհրդարան անցած 5 հայ պատգամավորի անունները: Լիբանանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ամփոփվում են, սակայն նախնական տվյալներով արդեն պարզ է, թե հայ համայնքին հատկացրած վեց պատգամավորական աթոռից 5-ը ովքեր են զբաղեցնելու:

«Լիբանանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը՝ առաջադրված քաղաքացիական շարժման շրջանակներից»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Ռամկավար ազատական և Հնչակյան կուսակցությունների առաջադրած թեկնածուները չեն անցել:

Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունն առաջարկել էր 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցությունը՝ 3, Հնչակյանը՝ 1: Ընտրություններն անցկացվում էին համամասնական ընտրակարգով, սակայն գործում էր նաև վարկանիշային տարբերակը, ինչը որոշակի առումով նման է հայաստանյան ընտրական մոդելին: Այս տարի առաջին անգամ հնարավորություն է տրվել տարբեր երկրներում գտնվող Լիբանանի քաղաքացիներին ևս մասնակցել քվեարկությանը: Լիբանանի խորհրդարանում կա պատգամավորական 128 տեղ, որից 6-ը հատկացված է հայ համայնքին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 10-ից ավելի կուսակցություն:

Հայերեն English Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց