Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Դաշնակցությունն առաջադրել է 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցությունը՝ 3, Հնչակյանը՝ 1:

«Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, սակայն գործում է նաև ռեյտինգային տարբերակը, ինչը որոշակի առումով հայաստանյան մոդելին նման է: Այս տարի առաջին անգամ առիթ տրվեց, որ տարբեր երկրներում գտնվող Լիբանանի քաղաքացիները ևս իրավունք ունենա մասնակցել քվեարկությանը: Լիբանանահայերը, որոնք տարբեր երկրներում են ապրում, նույնպես կարող են ակտիվ մասնակցություն ունենալ»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Նա տեղեկացրեց, որ կան հայեր, որոնք առաջադրվել են նաև այլ կուսակցությունների ցուցակներով: Շահան Գանտահարյանի խոսքով, Լիբանանը համայնքային համակարգի վրա կառուցված երկիր է, հետևաբար համայնքների (ազգային փոքրամասնությունների- հեղ.) համար նախատեսված է չափաբաժին թե խորհրդարանում, թե կառավարությունում: Հայ համայնքը նույնպես ունի իր տեղերը: Այժմ հայ թեկնածուները պայքարում են հայ համայնքին հատկացված 6 աթոռի համար:

Շահան Գանտահարյանը նշեց, որ հայկական կուսակցությունների միջև կա պայմանավորվածություն, որ ընտրվելու դեպքում խորհրդարանում հայ պատգամավորները հայությանը, հայկական համայնքին, Հայաստան-Լիբանան միջպետական հարաբերությունների վերաբերող հարցերում համախոհություն կցուցաբերեն:

Լիբանանի խորհրդարանում կա պատգամավորական 128 տեղ, որի համար պայքարում է 10-ից ավելի կուսակցություն:

Հայերեն English Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին