Արմեն Գևորգյանը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին մայիսի 5-ին հանդիպել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Emirates News Agency-ն:

Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և ապագայի ծրագրերը՝ զարգացնելու համագործակցությունը երկու բարեկամական երկրների միջև:

Հայերեն English Русский