Մշակույթ

Ռոման Պոլանսկուն վռնդել են Ամերիկյան կինոակադեմիայից

1 րոպեի ընթերցում

Ռոման Պոլանսկուն վռնդել են Ամերիկյան կինոակադեմիայից

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիան իր շարքերից հեռացրել Է ռեժիսոր Ռոման Պոլանսկուն, որը մեղադրվում Է բռնաբարության, անչափահասների գայթակղեցման եւ հետամտումների մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին այս մասին հայտնել Է Associated Press-ը:

Որոշումը կայացվել Է նոր ստանդարտների սահմանումից հետո, որոնց համապատասխան, մասնավորապես, նրանք, ովքեր սեռական հանցագործություններ են կատարել, չեն կարող ակադեմիայի անդամներ լինել:

Համանման վճիռ Է կայացվել դերասան, ռեժիսոր եւ երաժիշտ Բիլ Քոսբիի նկատմամբ:

Հոկտեմբերին ակադեմիայից նույն պատճառներով հեռացրել են պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Պոլանսկին Ամերիկյան կինոակադեմիայի պարգեւին Է արժանացել 2002 թվականին «Դաշնակահարը» ֆիլմի համար: Քոսբիին բռնաբարության եւ ոտնձգությունների մեջ մեղադրել են 50-ից ավելի կանայք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում