Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին միջոցառումներ են կազմակերպվել Լոնդոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից ապրիլի 21-ին ավանդական երթ կազմակերպվեց Լոնդոնի կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Հայաստանյայց առաքելական Սրբ․ եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը և ներկայացուցիչները ծաղկեպսակներ տեղադրեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Ապրիլի 23-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։

Երեկոյի ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արմեն Լիլոյանը շեշտեց ուժեղ Հայրենիքի կերտման կարևորությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի համատեքստում:

Տարբեր ներկայացումներով և ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Լոնդոնի շաբաթօրյա և Գևորգ Թահթա կիրակնօրյա դպրոցների սաները: Երաժշտական ստեծագործությունների կատարմամբ հանդես եկավ երգչուհի Անաիս Հեղոյանը:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին