Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կայացել է մոմավառություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ապրիլի 21-ին մոմավառությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայնը», մոմավառությունը կայացել է Սպիտակ տան առջև: Վաշինգտոնի հայ համայնքի կողմից կազմակերպված մոմավառությանը մասնակցել են ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի անդամներ, սկաուտներ, քաղաքացիներ, ինչպես նաև՝ Հայաստանի բարեկամներ:

«Ես այստեղ եմ, որպեսզի աջակցությունս հայտնեմ, պայքարեմ հանուն արդարադատության, ճնշում գործադրեմ Թրամփի վարչակազմի վրա, որպեսզի ի վերջո ճանաչվի Հայոց ցեղասպանությունը»,-նշել է մոմավառության մասնակից Էդվին Փորթուգիլը:

Կանադայի «Թորոնթո Ռափթերզ» հայտնի բակսետբոլի թիմի մարզիչ Ռեքս Քալամյանը նույնպես ներկա է եղել մոմավառությանը:

«Հպարտ եմ, որ հայ եմ, որ ունեմ այդպիսի արմատներ: Մեր համայնքը շատ ամուր է եւ այստեղ բազմաթիվ մարդիկ են փորձում հասնել Ցեղասպանության ճանաչմանը, ես էլ նրանց կողքին եմ»,- ասել է Ռեքս Քալամյանը:

Մարիամ Մելքումյանը և Նարեկ Գրիգորյանը ընդգծել են ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կարևորությունն ու ազդեցությունը միջազգային ասպարեզում:

«Եթե ամերիկյան կառավարությունը ճանաչի, դա մեծ ճնշում կգործադրի Թուրքիայի կառավարության վրա, որը պարտավոր կլինի ինչ-որ չափով գնալ փոխզիջումների», - ասել է Նարեկ Գրիգորյանը:

«Մեր այստեղ լինելը շատ կարեւոր է նաեւ քանի որ եթե Հայաստանում մենք չենք կարող լինել, չենք կարող գնալ բոլոր մարդկանց հետ ապրիլի 24-ին, այստեղ մեր լինելը հենց Սպիտակ տան առջեւ շատ կարեւոր է», - hավելել է Մարիամ Մելքումյանը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ կարևորել է հավաքը, որը խորհրդանշում է Միացյալ Նահանգների հայ համայնքի պահանջը իրենց իշխանությունից. «Էրդողանն իր ուղին ընտրել է, նա շարունակելու է հերքել, սակայն, Ամերիկային անհրաժեշտ չէ աջակցել Էրդողանին եւ մենք այսօր ասում ենք՝ Թուրքիան արժանի չէ, որպեսզի դրա համար արգելափակվի Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»:

Ըստ տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի՝ ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ` հիշատակելով Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային կոտորածները:

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները՝ազդեցիկ կոնգրեսականներ ու սենատորներ արդեն նամակով դիմել են ԱՄՆ-ի նախագահին Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ապրիլի 24-ին հանդես գալ հայտարարությամբ և օգտագործել Ցեղասպանություն եզրը:

Հայերեն العربية English Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA