Սփյուռք

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրաժարվել է Ոստիկանությանը հայտարարություն ներկայացնել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրաժարվել է Ոստիկանությանը հայտարարություն ներկայացնել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի պատրաստվում է բողոքարկել Հայաստանի երեք քաղաքացու գործողությունները, որոնք ձերբակալվել են դիվանագիտական ներկայացուցչության մոտ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեմ քաղաքական ակցիա իրականացնելու ժամանակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը:

Ապրիլի 18-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանության առջև ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի: ՌԴ ոստիկանությունը նրանց մեղադրել է խուլիգանության մեջ և ձերբակալվածները տեղափոխվել են դատարան: Սակայն Բասմանյան շրջանային դատարանը հրաժարվել է դիտարկել գործը, ձերբակալվածներն ազատ են արձակվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում