Սփյուռք

Ռաքքայում գտնվել է 4 տարի առաջ անհետ կորած սիրիահայ զինվորի դին

1 րոպեի ընթերցում

Ռաքքայում գտնվել է 4 տարի առաջ անհետ կորած սիրիահայ զինվորի դին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ Ժիրայր Կարպիսի Քեչեճյանի մարմինը, ով չորս տարի առաջ անհետ կորել էր, գտնվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան «Syrian Armenians - Սուրիահայեր» խմբի համակարգող, հալեպահայ Ռոբերտ Սուլահյանը: «Ժիրայրն այն 150 սիրիացի զինվորականների շարքին է պատկանում, որոնց անշունչ դիերը գտնվել են Ռաքքայի գյուղերից մեկում գտնվող խմբային գերեզմանում: Աստված հոգին լուսավորի և մխիթարի մեզ»,-նշված է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում