Սիրիայի քրիստոնյաների ձայնը. Euronews-ի ռեպորտաժը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Euronews հեռուստաընկերությունը Սիրիայի քրիստոնյաների մասին ռեպորտաժ է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Euronews-ը ներկայացրել է, որ մինչև պատերազմը Սիրիան Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար ապահով վայր էր, նրանք բնակչության 10 տոկոսն էին: Նախնական տվյալներով՝ 2011թ. ի վեր նրանցից յուրաքանչյուր երկրորդը ստիպված է եղել լքել երկիրը: ԻՊ-ի պարտությունից հետո նրանցից ոմանք վերադառնում են, սակայն դեռևս առկա է բազմաթիվ իսլամիստական խմբավորումների վտանգը, որոնք հրաժարվում են զենքը վայր դնել:

«Քրիստոնյաներն առաջինն են կրակի տակ հայտնվում հենց այն պատճառով, որ քրիստոնյա են: Կարելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում ջիհադիստների հաղթանակի դեպքում: Մենք նման բան արդեն վերապրել ենք մեկ դար առաջ՝ 1915թ-ին, երբ Անատոլիայի քրիստոնյաները ոչնչացվում էին միայն նրա համար, որ քրիստոնյա են»,- հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Բելգիայի հայերի միության ներկայացուցիչ Կարեն Թադևոսյանը:

Euronews-ը նշում է, որ նման պայմաններում զարմանալի չէ, որ նրանցից շատերը քաղաքացիական պատերազմի ժամանակ կանգնեցին Սիրիայի կառավարության կողքին, այդ թվում՝ Պետրոս Պետրոսյանը, ով Հալեպից է, սակայն հիմա բնակվում է Բրյուսելում:

«Սիրիայի քրիստոնյաներն աջակցում են Սիրիայի պետականությանը, նրա միասնությանը և տարածքային ամբողջականությանը: Այսօր մենք մեր կառավարության հետ միասին վերականգնում ենք խաղաղությունը մեր հողում՝ հանուն Սիրիայի ժողովրդին»,- նշել է Պետրոս Պետրոսյանը:

Հեռուստաընկերությունը շեշտում է, որ դա չի նշանակում, որ նրանք դեմ են քաղաքական փոփոխություններին: Նրանք ուղղակի կարծում են, որ դրանց պետք է հասնել խաղաղ մեթոդներով:

«Իհարկե, Սիրիայի բնակչության մի մասը ձգտում էր փոփոխությունների, սակայն չէր ցանկանում պատերազմ, տասնյակ հազարավոր սպանվածներ ու միլիոնավոր փախստականներ, ներքին տեղահանվածներ, հրթիռակոծված քաղաքներ: Դա մեզ պարտադրվել է այլ տերությունների կողմից, ովքեր այդպես էլ իրենց ցանկացածին չեն հասել»,- ամփոփել է Կարեն Թադևոսյանը:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ