Ժնևում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանը. ներկա է եղել Ազնավուրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանը: Այն տեղակայված է Trembley պուրակում՝ Ազգերի պալատից (ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ժնևում) ոչ մեծ հեռավորության վրա:

«Սա մի հուշարձան է, որը մեզ ասում է՝ պետք է, որ նման բան այլևս երբեք չկրկնվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ RTS-ի հետ զրույցում նշել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, ով մասնակցում էր հուշարձանի բացման արարողությանը:

«Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկրի Ազգային խորհուրդը, ինչպես նաև Ժնև քաղաքը՝ առանձին բանաձևով: Նման հուշարձան կառուցելու ծրագրերը կան դեռևս վաղուց, սակայն ամեն անգամ դրանք հանդիպել են թուրքական հակազդեցության և հետաձգվել: Ժնևը դեռևս 2008թ. քվեարկել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու համար»,- պատմում է RTS-ը:

Հուշարձանը բաղկացած է 10 մետրանոց 9 լապտերներից, որի հեղինակը Մելիք Օհանյանն է: «Այս հուշարձանի գաղափարն այն է, որ չկա մեկ միասնական կետ, որտեղ այն կանգնեցված լինի, սակայն այդ կարևոր կետը հենց դիտորդն է, այցելուն: Այն նաև խորհրդանշում է սփյուռքը, որ տարածվել է տարբեր վայրերում, և լույս է սփռում այդ վայրերից»,- ասել է Օհանյանը:

Հուշարձանի կանգնեցման դեմ երկար ժամանակ պայքար է մղել տեղի թուրքական համայնքը:

Շվեյցարիայի Ազգային խորհուրդը` պառլամենտի ստորին պալատը, 2003թ. դեկտեմբերի 16-ինընդունել է մի բանաձև, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Շվեյցարիայում գործում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք` հակառակ ծայրահեղ աջակողմյանների ներկայացուցիչներից մեկի կողմից օրենքըմեղմացնելու(ցեղասպանությանսահմանումը փոխելու) խորհրդարանին ուղղված հայցի:

Հայերեն العربية English Русский

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում