Երուսաղեմի հայ ուխտավորների և ոստիկանների միջև միջադեպից հետո ձերբակալված հայ երիտասարդը բաց է թողնվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայ ուխտավորների և ոստիկանների միջևապրիլի 7-ինմիջադեպ է գրանցվել, որի ժամանակ ձերբակալվել է հայ երիտասարդ. նա քիչ անց բաց է թողնվել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը:

«Հայոց պատրիարքարանի մոտ հավաքված ուխտավորների և հոգևորականների թափորին արգելվում էր քայլել դեպի Հարության Տաճար՝ երկաթե արգելասյուներով փակելով վանքի դուռը։ Այդ իսկ պատճառով եղավ այս հրմշտոցը: Անվտանգության անվան տակ փորձում են ամեն անգամ խնդիրներ ստեղծել: Եվ դա նորություն չէ, վերջին տարիներին այդ միտումը նկատվում է, որին ականատես են լինում ուխտավորները, վանականները: Կարծում ենք, որ դա անտեղի է, կեղծ նկատառումներով պայմանավորված, նեղություն են պատճառում ուխտավորներին»,- ասաց Հակոբ Սևանը:

Տեղում գտնված հայ երիտասարդներից մեկին, ով փորձում էր դիմադրել ոստիկաններին, իրավապահները ձերբակալել են, սակայն քիչ ուշ բաց են թողել: Իրավիճակը հարթվել է, թափորը շարունակել է ընթացը:

Հակոբ Սևանը կարծում է, որ Հայոց պատրիարքությունը պետք է հետամուտ լինի, հարց բարձրացնի կառավարությունում, որ տոնական օրերին միջոցառումների բնականոն ընթացքը չխանգարվի:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ