ՀՀ Նախագահը սկզբունքային քաղաքականության արդյունք է համարում միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ հետ համագործակցությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալությանհամատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

«Նախ պետք է ասեմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է չորս հիմնական ուղղությունների վրա՝ լինել պրոակտիվ, ներգրավված, հաստատուն և ապահովել ամուր ներկայություն այնտեղ, որտեղ պահանջում են մեր շահերը: Նախորդող 10 տարիների ընթացքում մենք շարունակել են ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովմանը: Չնայած մեր բոլոր ջանքերին և բարի կամքի դրսևորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Մեր ջանքերը հետագայում վտանգի ենթարկվեցին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատճառով, որոնք շարունակվում են մինչ օրս և գագաթնակետին հասան 2014 թվականի օգոստոսին ու 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ»,- նշել է ՀՀ Նախագահը: Նա ցավով է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուրըմբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով և խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր նախագահության օրոք նախաձեռնել էր հարևան Թուրքիայի հետ հարաբերություններում նոր գլուխ բացել: Այդ նախաձեռնության արդյունքում էր, որ 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվեցին երկու արձանագրություններ, որոնք նպատակ ունեին բացել սահմանն ու կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: «Ցավոք Թուրքիայի ղեկավարությունը հետ կանգնեց փաստաթղթերի ստորագրման ոգուց և բարիդրացիական հարաբերություններից՝ առաջ քաշելով որևէ կապ չունեցող նախապայմաններ արձանագրությունների վավերացման և կյանքի կոչման համար: Այս դիրքորոշման պատճառով էր, որ 2017 թվականի սեպտեմբերին ստիպված էի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել, իսկ վերջերս կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ վերահաստատել այն, որ նմանօրինակ ոչ բարեկամական պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան այդ փաստաթղթերը պատմության արխիվին հանձնելը»,- նշել է ՀՀ Նախագահը՝ ընդգծելով, որ Թուրքիայի ղեկավարության հասունացման պարագայում հայկական կողմը պատրաստ է ապագայում հետամուտ լինել այլ հնարավորությունների:

«Ներկա անկայուն միջազգային իրադրության պայմաններում մենք հավատարիմ մնացինք մեր վաղեմի և սկզբունքային դիրքորոշմանը՝ ձգտելով օգուտ բերել մեր գործընկերների համընդհանուր շահերին ու հետաքրքրություններին: Խորապես համոզված ենք, որ մեր պարտավորությունն է հնարավորության դեպքում կամրջել մեր գործընկերների և դաշնակիցների տարբերությունները և չստեղծել հավելյալ լարվածություններ: Դա անպատասխանատու կլինի: Այս առումով պետք է ասեմ, որ մեր հասարակության մեջ կա ընդհանուր կոնսենսուս մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այդ համբերատար և սկզբունքային քաղաքականության արդյունքն էր այն, որ մենք ընտրեցինք մասնակցությունը թե Եվրասիական տնտեսական միությանը, որի փաստացի համահիմնադիրն ենք, և 2017 թվականի նոյեմբերին ԵՄ հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Ուրախ ենք տեսնելու, որ մեր գործընկերները համագործակցում են, ինչից շահում ենք բոլորս: Մենք մեր պատմության ընթացքում արդեն բավական հակասությունների ու պատերազմների ականատես եղել են»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը