Տնտեսություն

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 5-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Շեյն Ռոզենթալին և Հայաստանում ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցին։

Նախարարը ԱԶԲ պաշտոնյային շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և կարևորեց համատեղ իրականացվող ծրագրերը:

Ներկայացնելով ԱԶԲ-ի ուսումնասիրությունները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի և (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի կառուցման վերաբերյալ՝ Թոմաս Հերցն իր գոհունակությունը հայտնեց դրանց տեմպերից և աշխատանքների կազմակերպման որակից։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Շեյն Ռոզենթալը ևս ընդգծեց, որ աշխատանքներում նկատելի առաջընթաց կա։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրին և (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի շինարարությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ եղավ «Հյուսիս-հարավի» մի շարք հատվածներում հնագիտական պեղումների հետ կապված աշխատանքների երկարաձգման խնդիրներին։ Ընդգծվեց այդ հատվածներում մանրակրկիտ ուսումնասիրություններ անցկացնելու կարևորությունը։

Քննարկվեցին նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման ընթացքի, ԱԶԲ-ի հետ հետագա աշխատանքների և ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում