Սփյուռք

Դեսպան Սադոյանը և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մասնակցել են Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Սադոյանը և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մասնակցել են Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին և դրան հաջորդած տոնակատարությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Թբիլիսիի Իսանի շրջանի ղեկավարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, վիրահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդը, շնորհավորելով հավատացյալներին Սուրբ Զատկի կապակցությամբ, օրվա խորհրդի մասին քարոզում նշել է, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է՝ միաժամանակ մաղթելով, որ բարու հաղթանակը լույս բերի Հայաստան և Վրաստան աշխարհներին, Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիներին ու բոլոր հավատացյալներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում