Վերջին՝ ոչինչ չորոշող պարտիայում Արոնյանը կմրցի Սոյի հետ. հավակնորդների մրցաշար

1 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարը մոտենում է ավարտին և վերջին՝ 14-րդ տուրում, հայկական շախմատի առաջատարը կմրցի նախավերջին տեղում ընթացող Ուեսլի Սոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը կխաղա սպիտակ խաղաքարերով: Մյուս պարտիաներում միանձնյա առաջատար Ֆաբիանու Կարուանան սև խաղաքարերով ուժերը կչափի Ալեքսանդր Գրիշչուկի, երկրորդ տեղում ընթացող Սերգեյ Կարյակինը՝ Դին Լիժենի, իսկ Շահրիյար Մամեդյարովը՝ Կրամնիկի:

Դրամատիկ 13-րդ տուրից հետո 8 միավորով մրցաշարի աղյուսակի առաջատարը մնում է ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: 7,5-ական միավոր ունեն Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): 7 միավորով ունի չին Դին Լիժենը, 6,5՝ Ալեքսանդր Գրիշչուկը, 6՝ Վլադիմիր Կրամնիկը, 5,5՝ Ուեսլի Սոն և վերջին տեղում Լևոն Արոնյանն է ընդամենը4 միավորով:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն