ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում նոր առաջատար կա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 12-րդ տուրում անսպասելի պարտություն կրեց միանձյա առաջատար Ֆաբիանու Կարուանան, ով սև խաղարերով զիջեց Սերգեյ Կարյակինին: Վերջինս, ով աշխարհի գործող փոխչեմպիոնն է այժմ ունի 7 միավոր և կիսում է 1-2-րդ տեղերը Կարուանայի հետ:
6,5-ական միավոր ունեն Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շահրիյար Մամեդյարովը: 5,5 միավոր ունի Վլադիմիր Կրամնիկը: 5 միավոր՝ Ուեսլի Սոն և 4 միավոր՝ Լևոն Արոնյանը: